Դժվար չէ հաշվել, թե ինչքան պիտի վճարվի 1 մլն ուղևորի համար փոխհատուցում տալու պարագայում. Միջին հաշվով՝ 40-45 մլն դոլար։ Այդ գումարը, բնականաբար, փողոցում ընկած չէ, պիտի վճարեն պետական բյուջեից ու քաղաքացիներից գանձվող հարկերից։
«Երբ գնացինք Հաղարծին գյուղի մոտ, տեսանք, որ ճանապարհը քանդված է, նայեցինք գետի հունին, ասացին՝ պարզ էր, որ պետք է քանդվեր, որովհետև գետի հունի մեջ անտառ էր աճած: Մեզ պետք է այդ հարցի ինստիտուցիոնալ լուծում»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Փաշինյանի իշխանության տարիներին մեր երկրի գյուղատնտեսության զարգացման և գյուղացուն աջակցելու նպատակներով պետբյուջեից հսկայական գումար է ծախսվել, սակայն դրա մեծ մասն օգտագործվել է ոչ նպատակային և անարդյունավետ: «Թավշյա հեղափոխության» օրերին հեղափոխական Փաշինյանն անխնա քննադատում էր նախկին իշխանությունների իրականացրած սխալ ագրարային քաղաքականությունը, մասնավորապես՝ նշելով, որ բազմաթիվ մշակելի հողեր են դեգրադացվել (մշակելի հողերի կեսից ավելին դարձել է անմշակ): Նա գյուղացիներին և ոլորտի մասնագետներին խոստանում էր իրականացնել հեղափոխություն գյուղատնտեսության բնագավառում: