Ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ բանակցությունների այս ձևաչափը վերածվել է ժողովրդական դիվանագիտության հարթակի, որի շրջանակում հանդիպումները ծառայում են կողմերի միջև վստահության ամրապնդմանը։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այսօր հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով ժամանեց Հայաստան: Անցակետում նրան դիմավորել է Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:
«Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար կատաստրոֆա է լինելու։ Ինչ վերաբերում է սահմանը երրորդ երկրի քաղաքացների համար բացելուն, ապա դա ևս անօգուտ է. որևէ երրորդ երկրի քաղաքացի առանց այդ սահմանի բացման էլ հասնում է Թուրքիա։ Իրականում Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացելու»,- ասաց նա։
Ամիսներ շարունակվող դադարից հետո՝ վաղը Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։
Աշխարհաքաղաքական խիստ անբարենպաստ իրավիճակում ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական ռևերանսները և այս անգամ անշրջելի թվացող արևմտյան վեկտորն աշխարհաքաղաքական «փոթորիկ» է առաջացրել Հայաստանի շուրջ։
Արդեն ավանդույթ է դարձել, որ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ավարտից հետո վերջինս դատական նիստերի դահլիճից դուրս գալուց առաջ հընթացս պատասխանում է 168.am-ի հարցերին:
«Այդ ամենից հետո դու գնում ես, այդ մարդու երդմնակալությանն ես մասնակցում… Սա ցույց է տալիս, որ տեր ու ծառայի հարաբերություններ են»,- հավելեց թուրքագետը: