«Մենք մեր ընդդիմադիր գործընկերներից 2 բան ենք ուզում։ Առաջինը, որ մեզ չկպնեն, երկրորդը՝ անցնեն խորհրդարան։ Կպնելու մեջ որևէ ռացիոնալ բան չկա՝ իռացիոնալ է՝ ըստ մեզ, որովհետև հակասում է նախևառաջ իրենց շահերին։ Իմ հույսն այն է, որ իրենց մոտ քաղաքական թիմն ավելի ազդեցիկ կլինի, քան քարոզչականը»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխանախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ին ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից թիրախավորելուն։