«Մեր հասարակությունն անձնակենտրոն հասարաակություն է, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին առաջարկ անելուց առաջ նախ պետք է լիներ քննարկում վարչապետի թեկնածուի անվան հստակեցման շուրջ,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ հավելելով,- Պետք է քաղաքական ուժերի և հանրային գործիչների հետ լինեն քաղաքական խորհրդակցություններ. միայն կոնսենսուսի պայմաններում հասկանալի կդառնա իմպիչմենտի գործընթացի հետագա ընթացքը։ Կարծում եմ՝ իմպիչմենտի գործընթացը չնախաձեռնելու պատճառը վարչապետի թեկնածուի հարցն է։