Սյունիքում Իրանի կողմից հյուպատոսություն բացելուց հետո խոսակցություններ շրջանառվեցին, որ Ռուսաստանը և Ֆրանսիան ևս ցանկանում են հյուպատոսություն բացել Սյունիքում։ Այսօր խորհրդարանում այս թեմայի վերաբերյալ Սյունիքի մարզպետը պարզաբանեց՝ որպես այդպիսին, փաստաթղթավորված գործընթացներ չկան, իրեն հայտնի չեն։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ Սյունիքում իրավիճակը նույնն է, իսկ թե սահմանազատման հետ կապված ինչ խնդիրներ կարող են լինել՝ չի կարող ասել։ Ըստ նրա, պետք է ինչ-որ աշխատանքներ սկսվեն, որպեսզի կարողանան ասել, թե ինչ խնդիրներ կարող են լինել։
Ռոբերտ Ղուկասյան, Կալավան, կալավանցի, Նիկոլ Փաշինյան, Սյունիքի մարզպետ, հայտարարագիր, հողամաս, գույք, ՔՊ, ՔՊ-ական, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
«Ապրեցնելով են զարգացնում և ապրեցնելով ենք լինում ուժեղ: Բնականաբար, գիտենք, թե որքան խիզախ են Սյունիքն ու սյունեցին: Եթե այնպես է ստացվել, որ հիմա շատ է մոտեցել Ադրբեջանը Խնձորեսկին կամ մնացած բոլոր գյուղերին, դա դեռ չի նշանակում, որ մարդիկ պետք է լքեն: Հակառակը, պիտի զարգանանք, որովհետև զարգացման մեջ է թաքնված ընդհանուր կոնցեպտը: Պետք է զարգանալ, ուժեղանալ, մնացածն արդեն կերևա»,- բարի ու միամիտ դեմքի արտահայտությամբ ասաց Սյունիքի մարզպետը:
«Ես մտածել եմ շատ երկար, հիմա այն փուլն է, որ եթե ինչ-որ մեկը կարող է իր երկրին ինչ-որ տեղում օգտակար լինել, պետք է օգտակար լինի՝ անկախ ամեն ինչից։ Ես Սյունիքի մարզում եմ և եթե գեթ մեկ վայրկյան մտածեմ, որ Սյունիքում բնակչությունը գտնում է, որ ես իրենց չեմ կարող օգնել, կամ իմ ՕԳԳ-ն իրենց չի բավարարում, ես սա առաջին օրվանից եմ ասել՝ վստահ եմ, որ մարզում, թե համայնքի ղեկավարները, և թե բնակիչները գնահատում են իմ աշխատանքը։ Եթե տեսնեմ, որ բնակիչներն ինձ չեն վստահում, բնականաբար, մեկ վայրկյան չեմ մնա այնտեղ»:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում մարզում սահմանային միջադեպ չի արձանագրվել։