«Փաստաթղթավորված հյուպատոսարան դեռ չկա. ՌԴ դեսպանի հետ շատ հանդիպումներ ենք ունեցել». Սյունիքի մարզպետ

Սյունիքում Իրանի կողմից հյուպատոսություն բացելուց հետո խոսակցություններ շրջանառվեցին, որ Ռուսաստանը և Ֆրանսիան ևս ցանկանում են հյուպատոսություն բացել Սյունիքում։ Այսօր խորհրդարանում այս թեմայի վերաբերյալ Սյունիքի մարզպետը պարզաբանեց՝ որպես այդպիսին, փաստաթղթավորված գործընթացներ չկան, իրեն հայտնի չեն։

«Եթե նման բան լիներ, այդ ամենը կստանար նաև մարզպետի աշխատակազմը։ Բայց մյուս կողմից՝ բոլոր դիվանագիտական կառույցների հետ մենք հարաբերվում ենք ԱԳՆ-ի միջոցով։ Մենք ԱԳՆ-ից համապատասխան գրություն չենք ստացել, կարող ենք ենթադրել, որ դա քննարկման փուլում է, ամեն դեպքում չի հասել այն փուլին, որ մենք կարող ենք տեսնել գործող հյուպատոսարան»,- նշեց Սյունիքի մարզպետը։

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Սյունիքում ռուսական հյուպատոսարան բացելու դեմ ուղղված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ստորագրահավաք են իրականացրել և ներկայացրել ԱԳՆ, Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ նման բան իրեն հայտնի չէ, առաջին անգամ լրագրողներից է լսում։

«Դժվար է այդպես ասել՝ դե՞մ են, թե՞ կողմ, իրականում հյուպատոսարան չկա, և քանի դեռ այն չկա, մենք չենք կարող հարաբերվել։ ՌԴ դեսպանի հետ շատ հանդիպումներ ենք ունեցել»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Հաջորդ հարցին՝ ճի՞շտ է, որ Մեղրիում ռուս սահմանապահները դուրս են գալու ոչ թե սահմանի ողջ երկայնքով, այլ որոշ հատվածներից, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց, որ պաշտոնապես դրա մասին հայտարարվել է։

«Հունվարի 1-ից անցակետում մեր սահմանապահ զորքն է ծառայություն իրականացնելու, իսկ մնացած հատվածներում համատեղ ծառայություն է իրականացվելու։ Դա լինելու է 2025 թվականին, սա այն է, ինչ ասվել է»,- եզրափակեց Ռոբերտ Ղուկասյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930