«Հուսամ՝ ՌԴ-ի հյուպատողությունը վերջինը չի լինելու, որ բացվելու է Սյունիքում». Ռոբերտ Ղուկասյան

«Ես մտածել եմ շատ երկար, հիմա այն փուլն է, որ եթե ինչ-որ մեկը կարող է իր երկրին ինչ-որ տեղում օգտակար լինել, պետք է օգտակար լինի՝ անկախ ամեն ինչից։ Ես Սյունիքի մարզում եմ և եթե գեթ մեկ վայրկյան մտածեմ, որ Սյունիքում բնակչությունը գտնում է, որ ես իրենց չեմ կարող օգնել, կամ իմ ՕԳԳ-ն իրենց չի բավարարում, ես սա առաջին օրվանից եմ ասել՝ վստահ եմ, որ մարզում, թե համայնքի ղեկավարները, և թե բնակիչները գնահատում են իմ աշխատանքը։ Եթե տեսնեմ, որ բնակիչներն ինձ չեն վստահում, բնականաբար, մեկ վայրկյան չեմ մնա այնտեղ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք մտածել է հրաժարական տալու մասին։

Ըստ նրա, Սյունիքում բոլորը պետք է ապրեն իրենց տներում, և դրա համար շնորհակալ է սյունեցիներին, քանի որ բոլորը գիտակցում են, որ դա իրենց տունն է և պետք է ապրեն այնտեղ։

«Փառք Աստծո, մարզից արտագաղթ չկա։ Այո, Սյունիքը շատ ծանր փուլ է անցել, և շատ կարևոր էր բնակչության բարոյահոգեբանական վիճակն ու ձեռք ձեռքի բռնելը։ Կարծում եմ՝ այս իմաստով Սյունիքը շատ լավ օրինակ ցույց տվեց, որովհետև անկախ ամեն ինչից՝ կա վերքաղաքական բան, դա է՝ լինել միասնական, ամուր և թույլ չտալ, որ մենք մեր թշնամիներին առիթ տանք ևս մեկ անգամ մեզ թիրախավորելու և իր նպատակին հասնելու համար»,- շեշտեց Ռ. Ղուկասյանը։

Ինչ վերաբերում է Սյունիքում  ՌԴ հյուպատոսություն բացելուն և հարցին, թե նախորդ տարի էլ Կապանում բացվեց Իրանի հյուպատողությունը, անվտանգության առումով սա ի՞նչ կարող է տալ, Սյունիքի մարզպետը պատասխանեց՝ Իրանի դեպքում էլ, ՌԴ-ի դեպքում էլ մեծ աշխատանքներ է կատարվել և շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ։

Կարդացեք նաև

«Մեծ հույս ունեմ, որ ՌԴ-ի հյուպատոսությունը վերջինը չի լինելու, որ բացվելու է Սյունիքում»,- շեշտեց նա։

Դիտարկմանը՝ խոսակցություններ կան, որ ՌԴ-ն նպատակ է հետապնդում այդ քայլով իր և Թուրքիայի կողմից վերահսկել Սյունիքի ճանապարհները, Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ Սյունիքը եղել ու կմնա հայկական՝ որպես հայրենիքի անբաժան մաս։

«Եվ այսպես է մտածում ու պիտի մտածի ցանկացած հայ, և սա քննարկման ենթակա չէ։ Թե ով ինչ պլաններ ունի Սյունիքում, դա իրենց խնդիրն է, ամեն դեպքում մինչև այս պահն այդ պլանները չեն աշխատել և լավ է, որ չեն աշխատել, վստահ եմ, որ դեռ երկար ժամանակ չեն աշխատելու» ,- շեշտեց Սյունիքի մարզպետը։

Թե ադրբեջանական ներխուժման հետևանքով սյունեցիները որքան տարածք չեն կարողանում մշակել, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց, որ վերջնական հաշվարկներ չկան, քանի որ ամենօրյա ռեժիմով տարբեր աշխատանքներ են իրականացվում։

Տեսանյութեր

Լրահոս