«Կարևոր է, որ սահմանի ամբողջ երկայնքով լինի սահմանազատում, և որտեղից պետք է ադրբեջանցիները հետ գնան՝ հետ գնան». Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ Սյունիքում իրավիճակը նույնն է, իսկ թե սահմանազատման հետ կապված ինչ խնդիրներ կարող են լինել՝ չի կարող ասել։ Ըստ նրա, պետք է ինչ-որ աշխատանքներ սկսվեն, որպեսզի կարողանան ասել, թե ինչ խնդիրներ կարող են լինել։

«Ճիշտ կլինի, որ գործընթացն ամբողջ պարագծով ավարտվի, կարևորը գործընթացն է։ Մի քանի տարում լինի, բայց լինի։ Կարևոր է, որ սահմանի ամբողջ երկայնքով լինի սահմանազատում, և այնտեղ, որտեղից պետք է ադրբեջանցիները հետ գնան՝ հետ գնան, և այս սահմանը սահմանագծվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Ղուկասյանը։

Հարցին՝ հավատո՞ւմ է, որ սահմանագծման արդյունքում ադրբեջանցի զինվորները դուրս կգան ՀՀ տարածքից, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց՝ խոսքը հավատի մասին չէ, այդպես պետք է լինի։

Նա նաև փոխանցեց՝ սահմանի ողջ երկայնքով, տևական ժամանակ է՝ որևէ բան չկա։

Կարդացեք նաև

«Ինչ վերաբերում է բոլոր մտավախություններին ու մտահոգություններին, այդ ամենը բոլորս շատ լավ գիտենք վաղուց, արդեն քանի տարի է»,- շեշտեց նա։

Լրագրողները Սյունիքի մարզպետից նաև հետաքրքրվեցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի սյունեցի համայնքապետերի հետ, ինչին ի պատասխան՝ Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ իր նշանակման առաջին օրվանից ջերմ ու աշխատանքային հարաբերություններ է ունեցել բոլոր համայնքապետերի հետ, ինչը շատ է կարևորում։

«Իրականում Սյունիքում ներդրումները շատ են ու աննախադեպ, այստեղ անհրաժեշտ է համակարգված ու միասնական աշխատանք։ Անձնական հարաբերությունները փչացնելու կամ մեկ այլ պատճառով տուժելու է մարզը»,- հավելեց Ռ. Ղուկասյանը։

Լրագրողի հարցին՝ ուզում եք ասել՝ հանուն մարզի՞ էին համայնքապետերը, որոնք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հետո նրա դիմաց «կզեցին», Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց, որ նման ձևակերպմամբ հարցի չի պատասխանի, որովհետև այդպես չի կարծում։

 

Տեսանյութեր

Լրահոս