Մենք մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ Արծրուն Հովհաննիսյանը, որն այսօր զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետի պաշտոնը, այսինքն՝ գործող սպա է, դե ֆակտո չեզոքության սահման է խախտել՝ մասնակցելով իշխանական տարաբնույթ պրոյեկտների և հրապարակավ աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին: Դրանով իսկ նա թիրախավորման տակ է պահել ՀՀ պաշտպանության նախարարությունը և նախարարին: