ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի խոսքով՝ Հռոմի ստատուտի վավերացումը միտված է զուտ Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը։ Միտված է Հայաստանի պետական շահին։
«Արցախում իրավիճակը շարունակում է օրեցօր ավելի վատթարանալ, նկատի ունեմ՝ հումանիտար առումով»,- այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։