
Պուտինը երբ գա Հայաստան՝ կձերբակալե՞ք. Գրիգոր Մինասյանը հարցը թողեց անպատասխան
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի խոսքով՝ Հռոմի ստատուտի վավերացումը միտված է զուտ Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը։ Միտված է Հայաստանի պետական շահին։
Հարցին՝ երբ Վլադիմիր Պուտինը ժամանի Հայաստան, կձերբակալե՞ն, Գրիգոր Մինասյանը չպատասխանեց։
Նա չպատասխանեց նաև հետևյալ հարցին, թե Պուտինը ռազմական հանցագո՞րծ է։
«Հռոմի ստատուտը հնարավորություն է տալիս միջազգային քրեական, դատախազական և դատական համակարգին Հայաստանի հանդեպ իրականացրած, օրինակ, ռազմական հանցագործությունները քննել, վեր հանել։ Դա շատ լավ պաշտպանողական ու քննչական գործիք է, ափսոս է, որ մեր պետությունը չօգտվի»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում