Ինֆեկցիոն բոլոր հիվանդություններն էլ ունեն գաղտնի շրջան, և ժամկետները տարբեր են։ Ջրծաղիկի դեպքում 10-21 օր է։ Այսինքն, նվազագույնը 10 օրից կարող է դրսևորվել կլինիկան։ Եթե առաջին ցանից հետո էլի ենք ունենում ցանավորում, որը հնարավոր է 5-7 օրը մեկ, վերջին թարմ ցանից հետո պետք է հաշվենք վարակելի լինելու օրը։ Դրա համար հիվանդների համար հստակ ասել, որ այսինչ օրվանից էլ վարակիչ չէ, չենք կարող կանխատեսել։ Պետք է հետևենք հիվանդության ընթացքին և ֆիքսենք վերջին թարմ ցանային էլեմենտը։
Այսօր առողջապահության ոլորտի փորձագետ, պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) նախկին ղեկավար Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ըստ իրենց հավաստի աղբյուրների՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի (Հ..Կ Տ…Ն ծնված 2015թ.) մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Ապա հավելել էր, որ ըստ միջազգային ցուցանիշի՝ ջրծաղիկ վարակից մահացությունն արձանագրվում է 60000 դեպքից 1-ի մոտ:
Հակաբիոտիկները, ունենալով դրական ազդեցություն, երկարացրեցին մարդու կյանքի միջին տևողությունը: Բայց այսօր հակաբիոտիկների առումով լուրջ խնդիր կա՝ դրանց նկատմամբ մանրէների կայունության առումով: Եվ մարդկանց կողմից հակաբիոտիկների անվերահսկելի, երբեմն ոչ նպատակային օգտագործումը հանգեցնում է նրան, որ հակաբիոտիկը դառնում է անարդյունավետ:
Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի փոխանցմամբ՝ բացի գրիպից, կա վիրուսների փունջ: Սեզոնային վերելքում է գտնվում նաև ջրծաղիկը:
Հայաստանում 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ամենաշատն արձանագրվել են ջրծաղիկ վարակիչ հիվանդության դեպքեր: Ինչպես հաղորդվում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 14980 դեպք, որից մինչև 18 տարեկանների մոտ՝ 12542 դեպք: Նույն ժամանակաշրջանում 0-2 տարեկան 1193 երեխա է վարակվել ջրծաղիկով: