Բաժիններ՝

Չկա մաշկային դեղամիջոց, որը ցուցված է  ջրծաղիկի դեպքում տեղային կիրառման համար. համաճարակաբան

Հայաստանում 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ամենաշատն արձանագրվել են ջրծաղիկ վարակիչ հիվանդության դեպքեր: Ինչպես հաղորդվում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 14980 դեպք, որից մինչև 18 տարեկանների մոտ՝ 12542 դեպք: Նույն ժամանակաշրջանում 0-2 տարեկան 1193 երեխա է վարակվել ջրծաղիկով:

2022 թվականի հունվար-սեպտեմբերին գրանցվել է կենդանիներից տուժելու 5060 դեպք, որից մինչև 18 տարեկանների 1676 դեպք է գրանցվել:

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի փոխանցմամբ՝ պարբերաբար ունենում ենք  ջրծաղիկի բռնկումներ, պարզապես կապված կորոնավիրուսի հետ, երբ դիմակ էին կրում, սահմանափակվել էր շփումը, հիվանդության տարածումը նվազել էր, իսկ երբ սահմանափակումները հանվեցին, միանշանակ ավելացել է ջրծաղիկով վարակվածների թիվը:

«Ջրծաղիկն ամենահեշտ տարածվող վարակներից մեկն է և, եթե մարդը չի հիվանդացել, դրանով վարակվելը բավականին հեշտ է:  Ի դեպ, եթե փոքր տարիքում մարդը չի վարակվել ջրծաղիկով, ցանկացած տարիքում կարող է վարակվել: Եվ ինչքան ուշ են հիվանդանում, կլինիկորեն այնքան ծանր է ընթանում ջրծաղիկն ու բարդությունների հավանականությունն ավելի մեծ է՝ թոքաբորբ, մենինգիտ և այլ բարդություններ են արձանագրվում»,- մեզ հետ զրույցում ասաց համաճարակաբանը:

Կարդացեք նաև

Հարցին՝  հաճախ ջրծաղիկով հիվանդ մարդիկ վերքերին ադամանդյա կանաչ («զելյոնկա») են քսում, ճի՞շտ է դա, թե՞ ոչ, Մերի Տեր-Ստեփանյանը պատասխանեց. «Չկա տեղային, մաշկային դեղամիջոց, որը ցուցված է  ջրծաղիկի դեպքում կիրառելու համար: Առանց բժշկի խորհրդի նույնիսկ հակավիրուսային դեղամիջոցներ ընդունել չարժե: Ի դեպ, երբեմն ասում են, թե՝ լոգանք մի ընդունեք, իսկ դա սխալ է: Քորի ժամանակ գոլ ջուրն ավելի թեթևացնում ու կանխում է երկրորդային վարակը»:

Տեսանյութեր

Լրահոս