168.am-ի տեղեկություններով, իրապես, որոշակի կանխավճար է տրվել ՌԴ-ին և զենք չի մատակարարվել: Փաշինյանը պատճառների մասով ինչ-ինչ բաներ հասկացնում է, բայց, ամեն դեպքում, հստակություն պահանջող հարցեր կան, որոնց գուցե ավելի ուշ անդրադարձ լինի հայկական կամ ռուսական կողմից:
2021-ին Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է՝ «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ»: