«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ, իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանն է։
Օրես Ռոմանոս Պետրոսյանը ստանձնեց «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակավոր կառավարչի պաշտոնը։ Ասում են՝ Նիկոլ Փաշինյանի զեմլյակ, մասնագիտությամբ երկրաբան, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի «լյուբիմչիկներից է», ու թերևս հենց սրանով պետք է պայմանավորել նրա կարիերայի ցնցող աճերը։
168․am-ի հետ զրույցում տնտեսագետը զարմանքով անդրադարձավ ՀԷՑ-ում կառավարման անարդյունավետության, քաղաքացիներին պատճառված անհանգստության մասին իշխանավորների մտահոգությանը՝ նկատելով, որ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություն կա, որից թեև դժգոհությունն աճում ու աճում է, բայց որևէ քայլ իշխանությունների կողմից չի ձեռնարկվում։
Հիմա էլ համառ լուրեր են պտտվում, որ նա պատրաստվում է նոր կադրային ջարդ իրականացնել հանուն նոր հաստիքի (ստեղծագործական տեղակալ): Եվ այդ նպատակով նա չի հոգնում տարբեր հաղորդումներ փակել և մարդկանց հեռացնել աշխատանքից՝ կրկնելով ռադիոյում արդեն թևավոր խոսքի կարգավիճակ ստացած իր արտահայտությունը. «էդ փողն ինձ պետք ա»:
168.am-ը շարունակում է հանրայնացնել թավշյա իրողությունների շահառու իշխանության ներկայացուցիչների գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագրերը։
Գործող իշխանությունները, վեց տարի է, իշխանության են, այդպես էլ չհասկացան, թե ինչ ասել է՝ պետություն, պետական կառավարում, պատասխանատվություն պետության նկատմամբ։ Պետության կառավարմանը վերաբերվում են՝ ինչպես իրենց տնային գործերին, պետական բյուջեին, ինչպես իրենց գրպանին։
2024թ. հունվարի 4-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով՝ Սահակ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի առաջին տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը։ Սահակ Գրիգորյանը 2003-2013 թվականներին աշխատել է դատախազության տարբեր ստորաբաժանումներում, եղել է քննիչ, դատախազի օգնական և դատախազ։
Օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում՝ հրթիռների գործով դատապարտվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ավելի քան 3 ժամ լսելուց հետո, այսօր նրա հարցաքննությունը շարունակվեց փակ ռեժիմով, հատկապես, երբ դեռ երեկ արդեն պայմանավորվել էին որոշ հարցերի քննարկումն անցկացնել փակ դռների հետևում և, բացի այդ, ինչպես Տոնոյանն ինքը հենց նիստի սկզբում հայտարարեց, հարց տվողները նույն անձինք էին, և ընդդիմությունը չէր մասնակցում:
168.am-ի հետ զրույցում Ֆիզգորոդոկ անունը ստացած գիտավանի բնակիչները հայտնեցին որ Երևանի քաղաքապետը խոստացել է այցելել իրենց, տեղում ծանոթանալու խնդրին, բայց խոստումն առայժմ չի կատարվել, խնդիրն էլ շարունակում է մնալ չլուծված:
Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունից գնումներ կատարելու գործընթացի ուսումնասիրությանը, նշեց, թե մինչև այժմ որևէ խախտում չեն հայտնաբերել։