«Փաշինյանը գնում է Սահակաշվիլու օրինակով։ Նա տնով-ցեղով հակառուս է, իսկ ռուսական կառույցներից Հայաստանը դեռ դուրս չի բերում, որովհետև Ռուսաստանը ցանկության դեպում կարող է մեծ վնաս հասցնել Փաշինյանին և Հայաստանին։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ եթե քեզ սխալ պահեցիր, կուլ են տալու։ Փաշինյանը գիտի, որ որոշ օլիգարխներ իր գլուխը կուտեն, եթե ինքն ընդդեմ ՌԴ-ի կտրուկ քայլեր անի»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով՝ երբ այս տարաշածրջանի բոլոր երկրները թեքվում են դեպի Ռուսաստան, իսկ դա ավելի ակնհայտ կդառնա Վրաստանում ընտրություններից հետո, անհասկանալի է, թե ո՞ւր է պատրաստվում Հայաստանը տանել Փաշինյանը։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն անհեթեթություն է որակում այս օրերին շրջանառվող այն տեսակետները, թե Ռուսաստանը վերակենդանացրել է «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը, և, որ դա բխում է ՌԴ շահերից:
«Պուտինն ասում է, որ չնայած ռուս-ուկրաինական կոնֆլիկտին, ունեն շահեր և հետաքրքրություններ Հարավային Կովկասում: Կողմերի վերաբերյալ շեշտադրումը խոսում է այն մասին, որ ինչքանով Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված կլինեն, այդքանով ավելի ակտիվ Ռուսաստանը կմասնակցի տարածաշրջանի գործերին, բայց նույնիսկ հակառակ պարագայում Ռուսաստանն այստեղ կա, ունի հետաքրքրություն, և չնայած՝ իր ապագայի համար շատ կարևոր կոնֆլիկտ է Ուկրաինան, դա չի խանգարում նրան զբաղվել նաև այս տարածաշրջանի հարցերով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: