Փաշինյանը գիտի՝ օլիգարխներն իր հարցերը կլուծեն, եթե ընդդեմ Ռուսաստանի կտրուկ քայլ անի. Տիգրան Քոչարյան

Ուղիղ 2 տարի առաջ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում սկսեցին ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի ուղղություններով՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

2 օր տևած ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական կողմը Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրեց գրեթե Երևան քաղաքի չափ տարածք՝ 200 քառակուսի կիլոմետր, ըստ պաշտոնական տվյալների. հայկական կողմը տվեց 225 զոհ։

Ջերմուկի դեպքերից 2 տարի անց՝ հայկական հողը շարունակում է գտնվել ադրբեջանական օկուպացիայի տակ, իսկ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է կրկնել, որ այդ տարածքների համար Ադրբեջանի հետ պատերազմի մեջ մտնելու մտադրություն չունի, քանի որ ունի հույս, որ ադրբեջանական զորքը բանակցությունների արդյունքում կհեռանա Հայաստանից։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, խոսելով Ջերմուկի դեպքերի մասին, շեշտեց՝ Ջերմուկ քաղաքը թշնամին չկարողացավ գրավել հայ զնվորի խիզախության ու հերոսական պայքարի արյունքում։

Կարդացեք նաև

«Ջերմուկի մարտերը և՛ ողբերգակական են, և՛ հերոսական. թշնամուն կարողացան կանգնեցնել Ջերմուկի մատույցներում»,- ասաց Քոչարյանը՝ հիշեցնելով, որ թշնամին Ջերմուկը չկարողացավ գրավել, քանի որ այդ մարտերին մասնակցեցին նաև Արցախից հատուկ ջոկատայինները, ինչի մասին ՀՀ իշխանությունը նախընտրում է լռել։

«Ինչո՞ւ թշնամին ընտրեց Ջերմուկը, որովհետև Ջերմուկով անցնում է Սյունիքով միջանցքը բացելու ամենանեղ հատվածը»,- ասաց Տիգրան Քոչարյանը՝ Հայաստանի իշխանության կողմից Ջերմուկի բարձրադիր դիրքերից ադրբեջանական զորքին դուրս չշպրտելուն միտված քաղաքականությունը պայմանավորելով իշխանության կողմից թշնամական օրակարգի սպասարկումով՝ ինքնիշխանության լոզունգների և հակառուսականության ալիքի ներքո։

«Փաշինյանը ռուսին դարձնում է մեզ թշնամի, բայց չէ՞ որ երբ դու մի քայլ ես ձեռնարկում, որը հաշվարկված չէ, վաղը կարող ես Ռուսաստանից շատ ավելի մեծ կախվածության մեջ ընկնել։ Այո, իրավիճակը կարող է բերել Ռուսաստանից ավելի մեծ կախվածության, կամ նրան, որ Ռուսաստանը որոշի չփրկել Հայաստանը… Թե ո՞վ է առաջինը սկսել հայ-ռուսական հարաբերությունները վատացնել, պատասխանը շատ պարզ է։

Փաշինյանը գնում է Սահակաշվիլու օրինակով։ Նա տնով-ցեղով հակառուս է, իսկ ռուսական կառույցներից Հայաստանը դեռ դուրս չի բերում, որովհետև Ռուսաստանը ցանկության դեպում կարող է մեծ վնաս հասցնել Փաշինյանին և Հայաստանին։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ եթե քեզ սխալ պահեցիր, կուլ են տալու։ Փաշինյանը գիտի, որ որոշ օլիգարխներ իր գլուխը կուտեն, եթե ինքն ընդդեմ ՌԴ-ի կտրուկ քայլեր անի»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով՝ երբ այս տարաշածրջանի բոլոր երկրները թեքվում են դեպի Ռուսաստան, իսկ դա ավելի ակնհայտ կդառնա Վրաստանում ընտրություններից հետո, անհասկանալի է, թե ո՞ւր է պատրաստվում Հայաստանը տանել Փաշինյանը։

«Միևնույն է, որքան էլ թպրտան, մեկ է՝ Հայաստանը նոր ձևավորվող Եվրասիայի մեջ է։ Վրաստանի ընտրություններով էլ պայմանավորված է լինելու Հայաստանի գոյաբանական իմաստը»,– խոսքը եզրափակեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս