168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը խոսելով տեղի ունեցած ահաբեկչության և հետագա հնարավոր զարգացումների մասին, նախ հիշեցրեց՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է անգլոսաքսոնյան և իսրայելական հատուկ ծառայությունների ջանքերով՝ այս հանգամանքը շատ կարևոր է։ Ըստ նրա՝ ռուսական կողմը շատ լավ իմանալով այս իրողությունը, հիմա փորձում է ուղղակի փոխել տեղեկատվական արձագանքը, հակառակ դեպքում ստացվում է, որ իսլամիստները պայքարում են ՌԴ-ի դեմ, ինչն այդքան էլ այդպես չէ։