ՀԷՑ-ի դեմ իշխանությունների սկսած արշավը գնալով թափ է հավաքում։ Դրան միացել է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Դա, իհարկե, զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ առաջին հայացքից անկախ համարվող այս կառույցը վաղուց վերածվել է կառավարության կցորդի և կատարում է այն, ինչ թելադրում են իշխանությունները։