Ֆիզիոթերապիան հիմնական ֆիզիկական գործոնների բուժիչ ազդեցությունն է օրգանիզմի վրա։ Դրա մեջ մտնում են հոսանքները, լույսը, ջուրը, ցեխաբուժությունը, ուլտրաձայնային թերապիան։ Կիրառվում է հենաշարժիչ համակարգի, մկանացավերի, ինչպես նաև նյարդաբանական ցավերի դեպքում, երբ դեղորայքով հնարավոր չի լինում կարգավորել։ Հոդացավերի, մեջքի ցավերի, շնչառական համակարգի հիվանդությունների (թոքաբորբ, բրոնխիալ ասթմա) ժամանակ ևս կիրառվում է։ Ուժեղացնում է իմունիտետը, և հիվանդներն ավելի արագ են վերականգնվում։
Լեղաքարային հիվանդությանը (խոլելիթիազ) բնորոշ է լեղապարկում, երբեմն՝ լեղածորաններում քարագոյացումը։ Հիվանդության պատճառների, առաջացած քարերից ազատվելու մասին զրուցել ենք մանկական և ընդհանուր վիրաբույժ Գարիկ Առաքելյանի հետ։
Այսօր ֆեսյբուքյան տարբեր օգտատերեր գրառում էին կատարել, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ բուժզննում անցնելու նպատակով։
ՀՀ Առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի հիմնավորման, այս և հարակից օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշման հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 9.1-րդ կետի պահանջով: