
«Նիկոլ Փաշինյանն այցելել է «Նաիրի» ԲԿ՝ պացիենտներից մեկին տեսակցելու համար». «Նաիրի» ԲԿ խոսնակ

Այսօր ֆեսյբուքյան տարբեր օգտատերեր գրառում էին կատարել, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ բուժզննում անցնելու նպատակով։
Օգտատերերի մի մասն էլ գրում էր, որ Նիկոլ Փաշինյանից բացի, ԲԿ է այցելել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
168.am-ի հետ զրույցում «Նաիրի» ԲԿ մամուլի խոսնակ Աննա Ղազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան է այցելել ԲԿ։
«Նիկոլ Փաշինյանն այցելել է «Նաիրի» ԲԿ, բայց ոչ առողջական խնդիրների պատճառով, այլ պացիենտներից մեկին տեսակցելու համար, նա վաղուց արդեն ԲԿ-ում չէ»,- նշեց Աննա Ղազարյանը։
Ճշտող հարցին՝ այդ պացիենտը նրան մտերի՞մ է, որ անձամբ է այցելել նրան, ԲԿ-ի մամուլի խոսնակը պատասխանեց.
«Չեմ կարող ասել, որ մտերիմ մարդ կա, բայց գիտեմ, որ տեսակցության նպատակով է եկել»։
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, Աննա Ղազարյանը փոխանցեց, որ այդ այցի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել։