Պատերազմի վտանգ ինչպես երեկ, այնպես էլ այսօր կա՝ պատերազմի հիմք ու առիթ չկա. Ռուբեն Ռուբինյան

Պատերազմի վտանգ կա, բայց դրա համար առիթ չկա։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Պատերազմի վտանգ ինչպես երեկ, այնպես էլ այսօր և վաղը կա, բայց պատերազմի առիթ և հիմք չկա»,- նշեց Ռուբինյանը։

Նա հավելեց՝ չի կարող ասել, թե այսօր վտանգն ավելի շատ է, քան երեկ, բայց վտանգը պահպանվում է, քանի դեռ խաղաղության գործընթացը չի հասել իր ավարտին։

Ընդգծեց՝ Հայաստանը շարժվում է խաղաղության ուղղությամբ, հենց այդ պատճառով է նաև, որ հայկական կողմի ջանքերով համաձայնագրի տեքստը համաձայնեցվեց։

Կարդացեք նաև

«Կա համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստ, այն պատրաստ է ստորագրման, մենք պատրաստ ենք այն ստորագրել և առաջարկում ենք ադրբեջանական կողմին խորհրդակցություններ սկսել այն ստորագրելու վայրի և ժամկետների հետ կապված»,- ասաց Ռուբինյանը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից առաջ քաշվող նախապայմաններին՝ Ռուբինյանը նշեց՝ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է, Երևանը պատրաստակամ է ստորագրել համաձայնագրի համաձայնեցված տեքստը։

Տեսանյութեր

Լրահոս