168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը խոսելով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը հայրենիք վերադարձնելու քայլերի մասին, ասաց, որ նրանք իրականում պատանդներ են։
«Այս իրավիճակում կարող եմ ասել, որ իրավական գործընթացները որոշակի զսպող, հակակշռող մեխանիզմներ են քաղաքական գործընթացներին, և Ադրբեջանն էլ, գիտակցելով, որ հարցի չլուծումը կհանգեցնի խնդիրների՝ իրավական ճանապարհով հանգուցալուծման, ավելի նորմալ դիրքերից հանդես կգա քաղաքական գործընթացներում: Այս իրավական մեխանիզմի սպառնալիքը, կարծում եմ, ավելի կառավարելի է դարձնում Ադրբեջանի վարքը քաղաքական գործընթացներում ևս, և եթե մենք չօգտվենք իրավական գործիքներից, կարծում եմ, քաղաքական գործընթացները կլինեն վայրի, որտեղ հայկական շահն ամբողջովին անտեսված կլինի»,- ասաց Սիրանուշ Սահակյանը: