Հունվարի 18-ին, երբ դրանից մեկ օր առաջ՝ հունվարի 17-ին, Բաքվում մեկնարկել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարներին (Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև) հասցեագրած իր նամակը՝ թվագրված 21.11.2024, որում Արցախի հերոսը կոչ էր անում կարգավորել արցախահայերի Արցախ վերադարձի հարցը և ապահովել նրանց անվտանգությունը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:
Հունվարի 17-ին Բաքվի դատարանում մեկնարկել է Բաքվում պահվող 23 գերիներից 15-ի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենայն հավանականությամբ հանրության որոշակի հատվածում դեռևս անտեղյակ են թուրքադրբեջանական միության կողմից Հայաստանին ներկայացվող պահանջներից։
Հայաստանում իբրև թե մոլորված ադրբեջանցի զինծառայողն արդեն Բաքվում է. այստեղ նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել էր: Ադրբեջանցի զինծառայողը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է. «Ես գիտեի, որ նախագահ Ալիևը ինձ կփրկի գերությունից»։