«Ալիևը երեկ հստակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ նախագիծ են ներկայացրել և այդ նախագծով Նիկոլը գործում է՝ ահա սա է բոլոր-բոլոր հարցերի պատասխանը։ Չկա միջազգային իրավունք կամ միջազգային հանրություն, կա Ալիև և նրա կամակատար Նիկոլ։ Բոլորին էլ հայտնի է, թե Ալիևն ում դաշնակիցն է, այդպես դաշնակիցներով, Նիկոլի հետ միասին գործում են Հայաստանի ու հայ ազգի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանը։