«Կա մի մեծ տարբերություն։ Նախկին իշխանությունը մեծաքանակ զենք էր գնում, քիչ խոսում, իսկ ներկաները շատ քիչ զենք են գնում, բայց շատ են խոսում։ Օրինակ՝ Ֆրանսիայից գնում են շատ քիչ զենք, բայց շատ թանկ գնով, կամ՝ Հնդկաստանից գնում են չփորձարկված զենք։ Սա ռազմական բալանսը չի կարող փոխել։ Սրանից բացի, կա մասնագետների խնդիր։ Հարց է առաջանում՝ Հայաստանի դեմ պատերազմի դեպքում Վրաստանով հնդկական զենքը թողնելո՞ւ են, որ հասնի Հայաստան»,- իր մտահոգությունները ներկայացրեց քաղաքագետը։
«Թե ինչո՞ւ այսպիսի լուծում առաջարկվեց, պատասխանը շատ պարզ է. դա ի սկզբանե եղել է Ադրբեջանի առաջարկը։ Ադրբեջանը կարողացավ այս հարցում համոզել Արևմուտքին և վաճառել այս օրակարգը նաև Ռուսաստանին»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով՝ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությամբ ստեղծել է մի իրավիճակ, որ Սյունիքով միջանցք տալով՝ շահագրգռված են և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը, որովհետև Ադրբեջանի հաշվարկը հետևյալն է.
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց լուրերը, որն ամիսներ շարունակ հերքում էր՝ ապատեղեկատվություն որակելով ընդդիմադիր շրջանակների կողմից տարածվող այն տեղեկությունները, որ փաշինյանական իշխանությունը որոշել է Սյունիքով ճանապարհների վերահսկողությունը տալ արևմտյան կազմակերպության։