Գազերը, որովայնի ցավը, փորկապությունը կամ փորլուծությունը մարսողական համակարգի վատ աշխատանքի նշաններն են: Իսկ գիտե՞ք արդյոք, որ կոտրտվող, թույլ մազերն ու էներգիայի պակասը նույնպես այս խնդրի մասին են վկայում:
Արյունը կղանքում, որովայնի ցավը և քաշի կորուստը կարող են լինել կոլոռեկտալ (ռեկտալ և հաստ աղիքի) քաղցկեղի նշաններ, սակայն դրանք ի հայտ են գալիս հետագա փուլերում: Կանոնավոր սկրինինգը կարող է կանխել ուռուցքի զարգացումը: Այս մասին հայտնում է SM-News-ը՝ հղում անելով տյումենցի գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Օկկելին։