«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։
«Փաշինյանը, որն իր կյանքի մեծ մասն անցկացրել է առանց փողի փողոցները ման գալով, հիմա միանգամից հայտնվեց Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի կողքին, ինչն իր համար մեծ պատիվ է՝ անկախ արդյունքից: Փաշինյանը չհարգեց իր նախկին հայտարարությունները, որ երրորդ կողմ չլինի. Երրորդ կողմ կար, և այն բավականին ազդեցիկ դեր խաղաց այս հանդիպմանը: Ալիևն էլ, Փաշինյանն էլ ուզում էին լինել Վաշինգտոնում: Ալիևն այս այցելությունն օգտագործեց, որ ՌԴ-ին ասի՝ ձեր կարիքը չունենք, ավելի գոհ ենք, որ Արևմուտքի հետ ենք»,- շեշտեց Հարութ Սասունյանը:
Այս օրերին, երբ վաշինգտոնյան հանդիպումներից և Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո ՔՊ-ականները նույնանման տեքստերով ֆեյսբուքյան իրենց էջերում ոգևորված վստահեցնում են, թե այլևս պատերազմ չի լինելու, խաղաղությունն այլևս հաստատված փաստ է (թեև խաղաղության պայմանագիր անգամ չի կնքվել), ցանկանում ենք մի քանի փաստի վրա ուշադրություն հրավիրել, հատկապես, երբ Թրամփի՝ Նոբելյան մրցանակի առաջադրել-չառաջադրելու թեմա է շրջանառվում, որում, թերևս, առաջինը հենց ԱՄՆ նախագահն է շահագրգիռ:
«Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Եթե այսպիսի խաղաղության համար Նոբելյան մրցանակի պետք է արժանանա ԱՄՆ նախագահը, ծիծաղելի է և անտրամաբանական: Ո՞ր խաղաղության մասին է խոսքը, երբ տակավին երեկ արդեն Սյունիքի հայկական գյուղերի վրա կրակոցներ կային, երբ Ադրբեջանի նախագահն օրնիբուն սպառնալիքներով է խոսում Հայաստանի իշխանությունների հետ: Ո՞ր խաղաղության մասին է խոսքը, երբ Արցախի վերաբերյալ ոչ մի կարգավիճակ հայտնի չէ, երբ ունենք Բաքվում պահվող գերիներ: Այս բոլորը խաղաղությունից շատ հեռու են»։
Միացյալ Նահանգները շարունակում է ակտիվ ներգրավվածության նշաններ ցույց տալ Հարավային Կովկասում ծավալվող Երևան-Բաքու հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման գործընթացում։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ջո Ուիլսոնը, ով ամիսներ առաջ հայտարարում էր, թե նախագահ Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին, X-ի իր էջում ժամեր առաջ գրել է, որ երբեք չի եղել Դոնալդ Թրամփի նման խաղաղարար նախագահ։
Փաշինյանի ասուլիսի ամենակարևոր նորությունն այն էր, որ նա միջանցքն արդեն հանձնել է։ Փաշինյանի հիմնական խնդիրը ոչ թե Հայաստանը լուծարելն է, այլ իր՝ իշխանության մնալը, և եթե դրա գինը Հայաստանի լուծարումն է, ինքը դրան դեմ չէ։ Նրա գերխնդիրը պաշտոնում մնալն է։ Ժամանակ առ ժամանակ նրա երաշխավորները փոխվում են։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Բենիամին Պողոսյանն է։
«Եթե Դուք հանդես եք գալիս նոր նախաձեռնությամբ ու առաջ եք գնում, ապա հաջողություն կունենաք: Իհարկե, կեսը կասի՝ Դուք ճիշտ եք, մյուս կեսը կասի, որ սխալ եք։ Բայց Դուք հաջողություն կունենաք: Անշուշտ, այդ ճանապարհը վտանգավոր է, սակայն նաև շատ խոստումնալից: ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՆԱՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ, ԱՊԱ ՑՄԱՀ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԼԻՆԵՔ,- Սարկոզի»։
Հայաստանի կինոակադեմիան, մեծ հավանականությամբ, կատարել է քաղաքական պատվեր, գործել է ոչ թե որպես անկախ ստեղծագործողների միություն, այսինքն՝ ինստիտուտ, այլ ծառայել է առանձին վերցրած անհատի/անհատների շահերին։