Փետրվարի 4-ին 168.am-ը մանրամասներ էր հրապարակել նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականի՝ Աղասի Մաթևոսյանի մասնակցությամբ ռուս զբոսաշրջիկների նկատմամբ իրականացված կողոպուտի դեպքից: Վերջինս, ի դեպ, նաև Գյումրու ավագանու անդամ է:
Մեր տեղեկություններով՝ վերջինս ընթացակարգային կոպտագույն խախտումներով էր դարձել կառավարման խորհրդի անդամ, և ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով այժմ արդեն նախարար է, հրահանգել էր փոխել կազմը, սակայն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանն այդ հրահանգին ընթացք չէր տվել: