Վահանաձև գեղձի բոլոր տեսակի հորմոնալ դեղերի քիմիական նյութը լևոթիրոքսինն է, անունն է փոխվում՝ ըստ երկրի արտադրության։ Հայաստանում մեկը ֆրանսիական է, մյուսը՝ գերմանական։ Եթե հորմոնը ստանում են սխալ դեղաչափով, իհարկե, վնասում է։ Դրա համար սկզբում կարող է հիվանդին 2-3 ամիս հսկենք, որ հասկանանք, թե իր դեղաչափն ինչքան է։ Հետո տարին մեկ կամ երկու անգամ են հսկում։ Դեր են խաղում քաշը, այլ հիվանդությունները, սթրեսային վիճակները։