Շատ դրական կողմեր ունենք, բայց կյանքում դրականը չեն գնահատում ու միշտ մարդիկ միմյանց բացասական կողմերն են մատնանշում։ Երանի այդ մեկը ճիշտ կարողանանք կատարել, իրար դրական ազդակներ տանք, գնահատենք։ Հայերը խելացի ժողովուրդ են, բայց անձնական կյանքում, իսկ հավաքական կյանքում այդ խելքը չի աշխատում։ Սա է մեր հիմնական պրոբլեմը։
Հետաքրքրության համար մեկ անգամ օգտագործեցի ու ապշեցի, որովհետև գաղափար տվեցի արհեստական բանականությանն ու ասացի, որ վերամշակի երաժշտությունը ռոքային ոճով, իսկ թե ի՞նչ արեց՝ ուղղակի ապշեցուցիչ էր։ Ինչքան զարգացած համակարգ են ստեղծել։ Զարմանալի էր։ Գաղափարների համար կարելի է օգտագործել, բայց ոչ միշտ։ Կարող է քեզ օգնել, գաղափար տալ։