ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2025 թվականի աշնանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման համատեքստում հայտարարել էր, որ 2026-ից նախատեսվում է տարեկան զորակոչել 20 հազար պահեստազորային՝ 2025 թվականի 16.000-ի փոխարեն: Միաժամանակ անցած տարի որոշվել էր խստացնել 25-օրյա վարժական հավաքներից խուսափելու պատիժը: