168․am-ը միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ զրույցում անդրադարձել է ՄԻԵԴ-ում միջպետական և անհատական գանգատների քննությանը։ Այս համատեքստում մասնագետը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքի հարցը, ինչպես նաև՝ խոսել «300 հազար ադրբեջանցիների» մասին ադրբեջանական մտացածին հռետորաբանության, ադրբեջանական նկրտումների ու հայկական կողմի՝ շատ հարցերում անհամարժեք արձագանքի մասին։
Ազգային ժողովի ու կառավարության հերթական նիստերը, Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ-ականների, իշխանամերձ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթները, հայտարարությունները շարունակ արձանագրում են, որ հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, բարվոք վիճակում չեն: Հռոմի ստատուտին միանալու քայլը նոր ուժով էր հարվածել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններին, քանի որ հենց Միջազգային քրեական այս դատարանն է (ՄՔԴ) Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։