«Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արարատ Միրզոյանը որ այդպես խոսում են, ինչի իրենք տեսե՞լ են մեր տղաների խոշտանգված մարմինները, իհարկե չեն տեսել։ Այդ դաժանությունը մենք ծնողներով ենք տեսել։ Ես դեռ զարմացած եմ, որ այս ազգի մեջ կան մարդիկ, որոնց համար Նիկոլ Փաշինյանն ընդունելի է»,- հավելեց Անահիտ Ադոյանը՝ հավելելով, թե այս ամենը տեսնելուց հետո ինչպե՞ս կարող է համակերպվել, ինչպե՞ս կարող է հավատալ «Խաղաղության պայմանագրին»։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կան 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունքներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Հունիսի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել էին, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքները։
2020 թվականի 44-օրյա պատերազմից 2.5 տարի անց Հայաստանի Հանրապետության տարբեր դիահերձարաներում տասնյակ մասունքներ կան, դրանց մի մասը նույնականացվել է, սակայն ծնողները չեն վստահում փորձաքննության արդյունքներին և չեն վերցնում դրանք, որ հողին հանձնեն:
Անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն այսօր 168.am-ի հետ զրույցում դժգոհեցին հենց Դատաբժշկական և գիտագործնական կենտրոնի աշխատանքից, մասնավորապես՝ կառույցի ղեկավար Մշեր Բիշարյանից, որը, իրենց խոսքով՝ մասունքներն այնքան պահեց, մինչ «կաշա» սարքեց։