Բազմաթիվ քաղաքացիներ տեսաուղերձով կամ ֆեսյբուքյան իրենց էջերում գրառումներ կատարելով՝ հայտարարել են՝ մասնակցելու են մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքին, որն անցկացվելու է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակում է հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, մտավորականների, գիտնականների, տարբեր ոլորտների մասնագետների հետ։