168.am-ի հետ զրույցում Սամվել Լուլուկյանը մանրամասնեց՝ նախ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացել է ոչ թե՝ որպես Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ, այլ՝ որպես սփյուռքի ներկայացուցիչ, քանի որ հարցեր է ունեցել նրան։ Ավելին՝ Ն. Փաշինյանի հետ Գերմանիայի հայկական կարևորագույն կառույցներից որևէ մեկը հանդիպման չի գնացել, այդ թվում՝ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները։
Ոչ, Տիգրան Խաչատրյանը չի եկել, բայց ես կարող եմ փաստել, որ այդ օբյեկտները, որոնք կան, պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է, և ես իբրև այն ժամանակ մարզպետ՝ այդ օբյեկտներ գնացել եմ, փաստերը կան, մարզպետարանի էջով արձանագրված է, որ ես տարբեր ժամանակահատվածներում եղել եմ այդ օբյեկտներում։ Կրկնում եմ՝ թեև պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է, բայց ես գնացել եմ, ծանոթացել եմ աշխատանքներին, թերությունները վեր ենք հանել, թերությունների մեծ մասը վերացվել է։ Իհարկե, կարող են լինել թերություններ, որոնք մեր տեսադաշտից դուրս են եղել, այնտեղ, որտեղ կա աշխատանք, կարող է լինել և թերություն։
Հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ Ախուրյանի համայնքապետ, ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Հայաստանի կառավարիչների վարած դիվանագիտական քաղաքականությունը կարելի է անվանել չարչիական դիվանագիտություն: Վաճառքի են հանված մեր ազգային և պետական շահերը, որոնց դիմաց հիմնական բանակցողը ցանկանում է ստանալ բացառապես մեկ բան՝ սեփական իշխանության պահպանման երաշխիքներ»,- «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
168.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի: Պատճառների վերաբերյալ այս պահին տեղեկություն չկա: