Այսօրվա վիճակը հիշեցնում է Եղեռնի ճանապարհին Աստվածաշունչը հագուստի տակ պահած, ինքնությունը չկորցնելու ցանկությամբ, մահվան դեմ մաքառող հային։ Մեզ համար մեծագույն արժեք հայոց բանակը դավաճանաբար կործանեցին։
Մտածե՞լ եք, թե ինչո՞ւ էր Հիսուս խոսում առակներով, ինչո՞ւ պարզ չէր ասում, որովհետև մարդուն պետք է ստիպես, որ մտածի, գտնի ճանապարհը, հարցը լուծելու ձևը: Խելացի մարդիկ միշտ մտածում են, երբեմն կասկածում՝ արդյո՞ք ճիշտ են վարվում, միգուցե սխալ են ու պետք է ուղղվեն: Այժմ էլ այն, ինչ ասում եմ, մի քիչ կասկածում եմ՝ արդյո՞ք ճիշտ եմ, թե՞ սխալ, նշանակում է՝ բուն, ճիշտ լույսը դեռ չեմ տեսել: Երանի նրանց, ովքեր կտեսնեն:
ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը մարտի 17-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նա առ այս պահը դեռ գտնվում է կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Բուժհաստատությունից 168.am-ին հայտնեցին, որ դերասանուհին երեկ շտապօգնության մեքենայով է տեղափոխվել Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո դերասանուհու մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք.