«Պետք է ընդունենք, որ գուցե ցավոտ է, բայց մեր ազգը նյութապաշտ է: Վախի գործոնը, որ մինչև հիմա գործում է: Մեզ միշտ թվացել է, որ սթրեսային իրավիճակները մարդկանց միջից կհանեն վախերը, բայց այն դեռ կա: Մյուս պատճառը շանտաժն է, որը հիմա ակնհայտորեն կարող է լինել: Մեկն ասում է՝ եղբորդ աշխատանքը կկորի, մյուսը մեկ այլ բան է ասում…»,- շարունակեց տիկինը, ապա ներկայացրեց դրա հոգեբանական բացատրության իր տարբերակը: Նրա գնահատմամբ՝ պատերազմից հետո մարդիկ դեռ չեն կարողացել հաղթահարել սթրեսն ու դեպրեսիան, ինչի արդյունքում էլ հայտնվել են անորոշության մեջ:
Շարունակվում են Հայաստանի Հանրապետական կուսակցության մարզային այցերը։ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերից հետո կուսակցության անդամների հանդիպումների շարքը Վայոց ձորի մարզում էր՝ հերթական հանդիպումը Եղեգնաձորի բնակիչների հետ։ Խնդիրները՝ շատ, թեմաները՝ տարաբնույթ, բայց մարդկանց ամենամտահոգող հարցը մնում էր անվտանգությունը, երկրում ստեղծված վիճակը: