Շուկայի այսպիսի պասիվացումը, որը հիմնականում առաջարկի կրճատման ու ձևավորված սպասումների արդյունք է՝ երկրորդային շուկայում հանգեցրել է անշարժ գույքի գերարժևորման կամ գների չհիմնավորված բարձրացման։ Շատերը հետաձգել են անշարժ գույքի վաճառքի իրենց մտադրությունները՝ հույս ունենալով, որ որոշակի ժամանակ հետո կարող են ավելի բարձր գին պահանջել դրա համար։