«Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» ՊՀ-ն դրամաշնորհի անվան տակ գումար է տրամադրել «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին՝ «Շողակաթ»-ին, որպեսզի լուծարման գործընթացը կազմակերպի։ Կողմերը պայմանագիրը կնքել են նախօրեին, պայմանագրի գին է նշվել 22 միլիոն դրամը։