Ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցական նիստի շրջանակում նման ձևաչափով ԵՄ անդամակցության թեմայի շրջանառումը նշանակում է, որ այն դառնալու է ընտրություններից հետո այդ ուժի ընտրվելուց հետո ՀՀ արտաքին քաղաքական ռազմավարական նպատակ։
Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մշուշոտ հեռանկարն է՛լ ավելի անտեսանելի է դառնում միջազգային վերջին զարգացումների կոնտեքստում: Նախօրեին news.am–ի հետ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով հարցին, թե առաջիկա տարիներին Եվրամիությանը միանալու հնարավորություն կա՞, պատասխանել է, թե ԵՄ-ին միանալու կանոնները շատ հստակ են, կան չափանիշներ, պետք է լինի անդամ պետությունների միջև կոնսենսուս, թեկնածու երկրները պետք է դիմեն։
«Այստեղ իրավիճակը բավականին բարդ է թե Երևանի, թե Բրյուսելի տեսանկյունից։ Բրյուսելը հստակ դիրքորոշում չի հայտնի այն դեպքում, երբ ՀՀ-ն մաս է կազմում ՌԴ ինտեգրացիոն պրոյեկտներին և պահպանում է դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ»։
Մինչ ռուսաստանցի պաշտոնյաները ՀՀ իշխանություններին զգուշացնում են ՀՀ ԵԱՏՄ անդամակցությունը ԵՄ-ի հետ համատեղելու անհնարինության և ԵԱՏՄ-ն լքելու հետևանքների մասին, եվրոպացի պաշտոնյաներն էլ իրենց հերթին ՀՀ-ին չեն խոստանում ԵՄ անդամակցության հեռանկար ու ՀՀ-ի եվրոպական հեռանկարներին անդրադառնում են բավականին զուսպ բառապաշարով՝ առանց ոգևորության։
Ադրբեջանի ԱԳ նախարարը շարունակում է խոսել, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի խոչընդոտների մասին։
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, նախաբանով, թե ակնհայտ է դառնում, որ Ալիևը խուսափում է բրյուսելյան հարթակից ու այլ հարթակներ է փնտրում, անգամ հնչեցնում է, որ ամենահարմար հարթակը մոսկովյան հարթակն է։ Հետևաբար՝ բանակցությունների ի՞նչ հեռանկար է տեսնում Նիկոլ Փաշինյանը։