Անցած տարի կառավարությունը՝ ի դեմս Պետեկամուտների կոմիտեի, չկարողացավ կատարել բյուջեի հարկային եկամուտների ճշգրտված պլանը, որքան էլ տարեվերջին գնացին հարկատուների նկատմամբ աննախադեպ ճնշումների՝ լրացուցիչ հարկեր գանձելու համար։ Ամանորի նախօրյակին ՊԵԿ-ի աշխատակիցները, դռնեդուռ ընկած՝ մասսայաբար ՀԴՄ-ի կիրառման ճշտության ստուգումներ էին իրականացնում և հսկիչ գնումներ կատարում, «բարեկամաբար խնդրում», իսկ չենթարկվողին պարտադրում էին առաջանցիկ վճարել ներմուծման ԱԱՀ-ն։