Այսօր հարցի գինը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանն այս խորհրդարանում ունենալու է 65, թե՞ 60 մանդատ։ Ընտրություններն ամբողջությամբ կեղծված են, և Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսուհետև ոչ լեգիտիմ է։ 2026 թ․-ին ժողովուրդը չի՛ ընտրել Նիկոլ Փաշինյանին, նա կեղծարար է, ուզուրպատոր, իշխանություն յուրացնող։ Լեգիտիմություն այլևս գոյություն չունի։ Այսինքն, այս ճգնաժամի իրական պատասխանը պետք է լինի Ազգային ժողովի ընտրությունների անվավեր ճանաչումը և նոր ընտրությունների անցկացումը։ Սա միակ ելքն է, որը կարող է մեր ազգին լեգիտիմության բերել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։