Երեկ՝ երեկոյան, 168.am-ը ներկայացրել էր ««Team»-ի համահիմնադիրներ Եսայան եղբայրների վերաբերյալ քրեական վարույթ կա. նրանք երկրում չեն» վերտառությամբ հրապարակումը:
Ըստ օդում կախված տեղեկությունների (ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում)՝ «Team» ընկերությունների խմբի (խմբում ներառված են Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems, buy.am ընկերությունները) համահիմնադիրներ, բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները լքել են Հայաստանը: