«Երբ Ոսկեպարում բախումներ էին սկսվել, Ադրբեջանը հայտարարում էր, թե այն աղվանական է։ Հիմա էլ Արցախի 44-օրյա պատերազմից հետո արդեն ամբողջ Հայաստանի նկատմամբ են այդ մեթոդները բանեցնում։ Եթե Սանահինը, Հաղպատը կամ այլ հայկական հուշարձան կարող է հայտարարվել աղվանական, ապա ի՞նչն է նրանց խանգարում նույնն անել Ոսկեպարի եկեղեցու դեպքում։ Այսինքն՝ սա Ադրբեջանի մշտական քաղաքականությունն է՝ աղվանականացնելու ճանապարհով բռնազավթել հայկական ժառանգությունը։ Ամեն անգամ, տարբեր առիթներով այս նույն անիվն իրենց կողմից պտտեցվում է»,- նշեց Համլետ Պետրոսյանը։
Հաջորդ շաբաթ Գերմանիայում կանցկացվի «Մշակութային արժեքների պահպանությունը պատերազմի պայմաններում» միջազգային գիտաժողով, որին Հայաստանից զեկուցմամբ կմասնակցի նաև Տիգրանակերտի պեղումների հնագիտական արշավախմբի ղեկավար, Monument Watch գիտական ծրագրի ղեկավար Համլետ Պետրոսյանը։
«Ես հակված եմ տեսնել երևույթներ, որոնք անմիջապես կապված են միջազգային հանրույթի այն շփոթմունքի հետ, որ իրենք թույլ տվեցին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը: Կարծեք թե ինչ-որ փորձ է արվում հումանիտար զանազան մոտեցումներով ու ֆինանսական ու մշակութային զանազան աջակցությամբ մի փոքր մեղմելու իրավիճակը: Սա սկզբունքային քաղաքականություն չէի անվանի: Ավելի շատ սա արձագանք է՝ արդեն իսկ տեղի ունեցածին: Բայց ամերիկյան այս արձագանքը կարևոր եմ համարում, կարծում եմ, որ դա բոլոր դեպքերում լուրջ նախազգուշացում է, քանի որ իրենք հետաքրքրված են Արցախի հուշակոթողների պահպանությամբ ու մշտադիտարկման խնդիրներով»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ասաց, որ շրջանի վարչական ղեկավարների միջոցով կապը պահում է գրեթե բոլոր ասկերանցիների հետ՝ պարզելու, թե որտեղ են տեղավորվել, ինչ խնդիրներ ունեն և այլն։
Ադրբեջանական ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Մեհրիբան Ալիևան բարի կամքի դեսպանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ նոյեմբերի 15-ին նամակ է գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։