«Շուկան մեզ ասաց՝ հարգելիներս, նստեք բոլոր շահագրգիռ կողմերով՝ ձեր քաղաքականությունը վերանայեք։ Այս նվազումը պայմանավորված էր տարբեր գործոններով, դե, իհարկե, աշխարհաքաղաքական վիճակը չի կարող ազդեցություն չունենալ, նաև տարածաշրջանային իրավիճակն ունի իր ազդեցությունը։ Բացի այդ, ունեինք նաև գնաճ, ինչ-որ առումով՝ նաև անհարկի գնաճ»։ Այստեղ է, որ մենք անելիքներ ունենք։
«Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից այցելուների թիվը կարող էր ավելին լինել, այդ երկրների շուկաները մեզ համար կարևոր են, բայց դրան էապես խոչընդոտում է այդ երկրների իրավասու մարմինների արտաքին գերատեսչությունների պաշտոնական կայքերում Հայաստանը «կարմիր սահմանագծերով» ներկայացնելը, այն է՝ ոչ այդքան անվտանգ երկիր։ Այստեղ կարծես թե պարադոքս կա։ Պաշտոնական կայքերում ներկայացվում է «կարմիր գծերով», իսկ անկախ ու հետաքրքիր պարբերականների ներկայացմամբ՝ Հայաստանն ապահով երկրների տասնյակում է։