«Փշալարը քաշված է ընդամենը գյուղի բնակավայրի հատվածում, իսկ դաշտավայրային հատվածում փշալար չկա։ Անասունները հավանաբար այդ հատվածով են անցել մինչև այդ պատի կառուցումը, փոքր հատված կար, անասուններն անընդհատ անցնում էին։ Փոքր հատված էին թողել, հավանաբար մարդկանց ելումուտի համար, հետո այդ հատվածը փշալարով փակեցին։
«Սա անարգանք է նաև մեր զոհերի, պետության, պետականության հանդեպ, նաև մեր Եռագույնի, որը Նիկոլը թիկունքով փակել էր։ Նա կրծքին էր սեղմել Էրդողանի հեղինակած գիրքը, բայց որպես առաջին քրիստոնյա երկրի ղեկավար՝ երբևէ Աստվածաշունչն այդպես կրծքին սեղմե՞լ է, իհարկե ոչ»։
Նիկոլ Փաշինյանի այցից առաջ, չգիտես՝ ինչու, մարզային ոստիկանները սկսել են ինձ փնտրել, հավանաբար, որ թույլ չտան գնամ-մոտենամ իրեն, բայց այդ օրը ես Երևանում էի։ Կհավատա՞ք, նույնիսկ հարևանների գոմերն են ստուգել, հետո եկել տունը շրջափակել, կանգնել են, որ հանկարծ չմոտենամ Նիկոլին ու մի քանի հարցեր չտամ»,- հավելեց Կարեն Ղազարյանը։
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանագծման աշխատանքների արդյունքում բնակիչների համար ավելի է մեծացրել անվտանգային խնդիրները, քանի որ, ինչպես բնակիչներն են պնդում՝ քանդել են ամենալավ կահավորված հայկական դիրքերը, փոխարենը քաշել են փշալարեր ու կանգնեցրել սահմանային սյուներ, որոնք որևէ կերպ չեն ապահովելու մարդկանց անվտանգությունը։
Արդեն մի քանի օր է, համացանցում ակտիվ քննարկվում է, որ հոկտեմբերի 23-ին «InDrive Music Fest»-ի շրջանակներում Հայաստանում ելույթ են ունենալու ադրբեջանական Atlantic Records Russia լեյբլի երգիչները, որոնց կազմում կան մի քանի հայատյաց ադրբեջանցի երգիչ՝ JONY-ը, Hamali-ն և Navai-ն և Էմին Ագալարովը: Փառատոնը տեղի է ունենալու Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի լրագրողի հարցին՝ Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն ասել է, թե չի կարող գնահատական տալ, թե պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ում մեղավորությամբ մահացավ դատարանի դահլիճում: Ինչ վերաբերում է քրեական գործին ու կալանավորմանը, Ղազարյանը նորից ասել է. «Ես չեմ կարող իրավական գնահատականներ տալ»: