«Խաղամոլությունը, դրա արդյունքում պարտվելը, վերջիվերջո, հանգեցնում է ինքնասպանության փորձի կամ ինքնասպանության։ Երբ մարդն առավոտյան արթնանում և սկսում է մտածել՝ որտեղից փող ճարի, որ խաղադրույք կատարի, նշանակում է, որ խնդիրը սկսված է»,- ասաց հոգեբանը։
Ինքնագնահատականը սեփական անձը գնահատելու միջոց է: Երբեմն՝ մեզ թերագնահատում, երբեմն էլ՝ գերագնահատում ենք: Ո՞րն է սահմանը: Հարցի պատասխանը փորձեցինք գտնել հոգեբան Գրիգոր Բադալյանի հետ զրույցում:
Բոլոր կախվածությունների դեպքում էլ ընտանիքի անդամների, հարազատների մեջ ձևավորված է լինում յուրահատուկ գերհուզական վերաբերմունք այդ երևույթների հանդեպ, ինչը հաճախ վերածվում է համակախվածության։ Սա այլ, բարդ հոգեբանական առանձին աշխատանք ենթադրող խնդիր է։ Էլի չբացառելով ընտանիքի անդամների կամ հարազատների օգնությամբ այս խնդիրը հաղթահարելու շատ հազվադեպ հնարավորությունը, այնուամենայնիվ, կյանքը ցույց է տալիս, որ սովորաբար հնարավոր չի լինում։ Սակայն այս առումով պետք է նշեմ, որ շատ կարևոր է հարազատների աջակցությունը խնդրի հաղթահարման ընթացքում։