«Իրավիճակը նմանվում է 1653 թվականի անգլիական իրականությանը, երբ Օլիվեր Կրոմվելը պառլամենտ գնաց և հայտարարեց, որ պատրաստվում է դատարկախոսություններին վերջ դնել, և չեն կարողանալու ցկյանս մնալ լորդերի պալատում: Ինձ թվում է՝ Փաշինյանն այդ դրվագից շատ է ոգևորվել, բայց Կրոմվելին նման է միայն մի հարցով, որ նա էլ անասնական վախ ուներ սեփական անվտանգության համար, բունկերներում էր քնում: Փաշինյանը Հայաստանում քաղաքական ավտորիտարիզմ հաստատելուց հետո ձգտում է հասնել անձնական դիկտատուրայի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Վերջին 100 տարվա կտրվածքում այս իրավիճակն աննախադեպ էր, և այն պետք է մեզ մղի խմբային ռեֆլեքսիայի՝ հասարակության մի լայն հատված փորձի հետադարձ կապ հաստատել առկա իրավիճակների, այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել: Դա կարևոր է՝ հասկանալու համար այն վերջնակետը, որտեղ մենք հայտնվել ենք, և հասկանալ՝ ուր և ինչ միջոցներով պետք է շարժվենք: Դա կարևոր է, որովհետև հայտնվել ենք որոշակի փակուղում և չենք հասկանում՝ ինչու է իրավիճակը փակուղային»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Խոռային ելույթներ և «զառանցանք». այսպես է որակում ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ՀՀԿ-ի և, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հասցեին վերջին օրերին հնչող գնահատականները, որ՝ նրանք են բերել Փաշինյանին, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից, և այլն:
«Խաչակնքվելով եմ հետևել Փաշինյանի ասուլիսին, որովհետև, դժբախտաբար, ուղերձները, որոնք ավանդաբար Փաշինյանն իր ասուլիսների ժամանակ ունենում է, այսպես ասած, միստիկ նշանակություն են ունենում մեր հասարակության և պետության համար: Փաշինյանը կարծես թե ներկայացնում է այն պլանները, որոնցով ցանկանում է կազմաքանդել մեր պետությունը»
«Իհարկե, մենք հիացած չենք ռուսական կողմի պահվածքով, հարցեր ու խնդիրներ ունենք, որը պետք է քննարկվի։ Բայց դա հայ-ռուսական համատեղ փակ օրակարգի հարցեր են, որը պետք է ռուսական կողմի հետ փակ ձևաչափով քննարկվի»։
«Սա եղել է ծուղակ, որի մեջ հայկական հասարակությունը հայտնվել է, կային ուժեր, որոնք զգուշացնում էին, որ պետք չէ այդ ճանապարհով գնալ։ Մեր հասարակությունը չի կարողացել վերլուծել ու գնահատականներ տալ 2018 թվականի իրադարձություններին։ Հասարակությանը, այդ թվում՝ շատ քաղաքական գործիչների թվում է, թե իրենք կարողացան հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին փողոցային պայքարի շնորհիվ։ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, որովհետև ունեցել է ավելի կարևոր առաջանահերթություններ, քան իշխանությունը, և ընդառաջ է գնացել իր ժողովրդի՝ ավելի լավ պետություն կառուցելու պահանջին»։
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանն այն կարծիքին է, որ Հայաստանի գործող իշխանություններն արտաքին ուժերի կողմից ֆինանսավորված և հեղաշրջմամբ իշխանությունը զավթած ուժեր են, որոնք որևէ աղերս չունեն հայկականության հետ:
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում առաջ քաշած թեզերի մեջ խորանալու կամ բովանդակային ինչ-որ վերլուծություններ անելու իմաստ չկա։ Սակայն կարիք կա ընդհանուր երևույթին անդրադառնալու։
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպումը մեկնարկեց Էդգար Ղազարայանի դեմ հարձակումը դատապարտելու կոչով: Ըստ նրա՝ դա թուրքական ձեռագրով բռնություն է: