Տավուշի մարզում ՀՀ իշխանությունների սկսած սահմանազատման գործընթացի այս փուլն արդեն ավարտին է մոտենում:
Բոլոր նրանք, ովքեր Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, մի կողմից՝ սպասարկուն են դառնում թուրք-ադրբեջանական շահերի, մյուս կողմից՝ հայ ժողովրդին տանում են հերթական ցեղասպանության ճանապարհով, քանզի ակնհայտ է՝ թշնամին, որն անընդհատ զինում է իր բանակն ու չի թաքցնում իր ռազմատենչ նպատակները, խաղաղություն չի ուզում, ուստի այս պարագայում ՀՀ իշխանության քարոզածը դառնում է կեղծ խաղաղապաշտություն։